Զարուհի Փոստանջյանի հայտարարությունը ՀՀ ԱԺ 2014թ.-ի հոկտեմբերի 3-ի նիստում (տեսանյութ)
Նամակ Անցյալից Ապագային, որը մեզ պատգամել է Խրիմյան Հայրիկը
Եթե այո, ապա դուք հիմա ապրում եք ինչ-որ մեկի իրագործված երազանքի մեջ: Միլիոնների երազանքի մեջ: Հուսամ` գիտակցում եք ձեզ բաժին հասած բախտի զորությունը: Կուզենայի իմանալ` ինչպիսին է այդ երազանքն իրականում: Բայց քանի որ չեմ կարող աչքովս տեսնել, թույլ տվեք խոսքս հղել այս նամակով, և եթե կարդաք այս տողերը` ես կդառնամ ձեր ներկայի և իմ ապագայի մի մասնիկը:
Երբ գնացի Բեռլինի կոնգրես` մեր ժողովրդի իրավունքները բարձրաձայնելու համայն աշխարհով, միայն այդժամ հասկացա, որ նախ և առաջ պետք է ունենալ իրավունք ունենալու իրավունք: Այդ իրավունքը նվաճում են զենքով: Երևի լսել եք երկաթե շերեփի մասին: Եվրոպական քաղաքակիրթ ազգերը, որոնք մեզ թվում էին օրինապաշտ և արդար, խղճահարությունից բացի ոչինչ մեզ չտվեցին: Ռուսաստանը, որ թվում էր` մեր ժողովրդի մեծ բարեկամն է, իր շահերից բացի ոչինչ չէր տեսնում և չէր լսում: Հայ ժողովուրդը կարծես ձմռան սառնամանիքին դրսում հայտնված անոթի երեխա լիներ, որի առջև բոլորը փակեցին իրենց տան դռները: Հայ ժողովուրդը անտեր էր: Բայց ամենից կարևորը, որ ես հասկացա՝ այն էր, որ մենք տերեր չպետք է փնտրենք դրսում…
Ժողովրդի
ամենամեծ դժբախտությունն այն է, որ իր միջից դուրս եկած ղեկավարներն իր հետ
վարվում են նույնկերպ, ինչպես օտարները:
Մենք
դարեր շարունակ ապրեցինք օտարի լծի տակ: Մեզ հետ վարվեցին դաժանորեն և անարդար,
մենք փնտրեցինք արդարություն և չգտանք: Եթե ունեք անկախ պետություն, հուսով եմ`
այդտեղ արդարություն կա: Թուրքը հայի հետ շատ անարդար վարվեց: Հայը հայի հետ մի՞թե
կարող է նույնկերպ վարվել…
Ունեցե՛ք ղեկավարներ, որոնք կսիրեն ժողովրդին, զի
հայ ժողովուրդը շատ է տառապել օտար ղեկավարների ատելությունից: Եվ եթե այդտեղ`
ապագայում, անկախ պետություն ունեք, ամեն բան արե՛ք, որ այլևս երբեք, երբեք
չկորցնեք ձեր անկախությունը: Եվ երբեք մի՛ փնտրեք օտար տերերի»:
Սիրելի հայրենակիցներ, մեր սերունդը պարտավոր է կյանքի կոչել մեզ ժառանգություն թողնված՝ արդեն անկախ հայրենիքի պաշտպանությունը և նրա սահմանների ընդլայնումը:
Ապրենք և հզորանանք մեր դարավոր երազանքի ներքո, մեր պապերի երազանքի ներքո, մեր միլիոնավոր նահատակների երազանքի ներքո և ապացուցենք մեզ բաժին հասած բախտի
զորությունը:
Ուրեմն՝ չենք ենթարկվում մեզ հետ օտարի պես վարվողների հրամաններին և չենք հնազանդվում նրանց:
Եվ մեր իրավունքները նվաճում ենք երկաթե շերեփով: