Մաքսային միությանը անդամակցելու դեպքում միգրացիոն խնդիրները չեն լուծվի. Ռուբեն Եգանյան
Ըստ նրա` ՀՀ միգրացիոն պետական ծառայությունը փորձում է օգնել մարդկանց, որոնց համար Ռուսաստանի մուտքը արգելափակվել է այդ երկրում ուժի մեջ մտած նոր օրենքի պատճառով: Հատկանշական է, որ այդ խնդիրների առջև են կանգնել նույնիսկ այնպիսի մարդիկ, ովքեր նախկինում երբեք Ռուսաստանում չեն եղել:
«Այնուհանդերձ ազգային միգրացիոն ծառայությունը փորձում է նեցուկ կանգնել այն մարդկանց, ովքեր իրենց դիմել են»,-նշեց ժողովրդագիրը, հավելելով, որ արդեն 50-60 մարդու գործ ընթացքի մեջ է, և փորձ է արվում խնդիրը լուծել Ռուսաստանի միգրացիոն ծառայության հետ:
Անդրադառնալով այն հարցին թե խնդիրը չի լուծվի արդյոք Մաքսային միությանն անդամակցելու դեպքում, Ռուբեն Եգանյանը պատասխանեց, թե «դա ուրիշ օպերայից» է, և ոչ ոք անգամ չգիտի, թե այդ Միությունը երբ կկայանա:
Ժողովրդագիրը գտնում է, որ անգամ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում մեր միգրացիոն խնդիրները չեն լուծվի: «Ըստ ՌԴ օրենքի` այս մարդիկ անօրինական միգրանտներ են, եթե մտնենք Մաքսային միություն, դա նշանակո՞ւմ է, որ իրենք օրենքը չեն խախտել: Չեմ կարծում, որ հենց անդամ դարձավ, այս օրենքը չեղյալ կհայտարարվի»: