Հայերեն   English   Русский  

Ադրբեջանցիները Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին ցույց են կազմակերպել


  
դիտումներ: 893


Ուկրաինայում ապրող ադրբեջանցիները կովկասյան այլ ժողովուրդների հետ միասին հոկտեմբերի 5-ից Ուկրաինայի տարածքային ամբողջականության օգտին ցույց են կազմակերպում, հաղորդում է “Հագգին” լրատվական կայքը՝ հղում կատարելով ուկրաինական ԶԼՄ-ներին:


Ըստ այդ տեղեկության՝ ակցիային մասնակցում են մի շարք հասարակական կազմակերպությունների անդամներ, ադրբեջանցիներ, վրացական և այլ կովկասյան ժողովուրդների ներկայացուցիչներ:
Ուկրաինայի և կովկասյան ժողովուրդների ազգային տարազներ հագած ցուցարարները “Կովկասը Ուկրաինայի կողքին է”, “Կովկասցիները խաղաղություն են ցանկանում”, “Ուկրաինայի տարածքը անբաժանելի է” լոզունգներով են հանդես եկել:






Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: