Հայերեն   English   Русский  

Սամվել Տեր-Սահակյանը կես միավորով է հետ մնում Եվրոպայի առաջնության առաջատարներից


  
դիտումներ: 694

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում մեկօրյա հանգստից հետո կայացան 7-րդ տուրի պարտիաները:

Սամվել Տեր-Սահակյանը հաղթեց ուկրաինացի Ռուսլան Պոնոմարյովին, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը` չեխ Ջիրի Ստոչեկին:

Խաղաղ արդյունք գրանցվեց Հրանտ Մելքումյանի, Մանուել Պետրոսյան-Արման Փաշիկյան զույգի, Զավեն Անդրիասյանի և Գաբրիել Սարգսյանի պարտիաներում: Իր երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Հովհաննես Գաբուզյանը:

Հայ շախմատիստներից միայն Սամվել Տեր-Սահակյանն է կես միավորով հետ մնում առաջատարներից: 5 միավոր ունի Ռոբերտ Հովհաննիսյանը:

Շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունն այս տարի անցկացվում է Կոսովոյի Գժակովո քաղաքում: Առաջնությունը կեզրափակվի մայիսի 23-ին: Այն բաղկացած է 11 տուրից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: