Հայերեն   English   Русский  

​Գիտնականները պարզել են, թե ինչով է ճարպակալումը վտանգավոր


  
դիտումներ: 2911

Ճարպակալումը բոլոր տեսակի հյուսվածքներում և օրգաններում գեների ակտիվության փոփոխություն է հրահրում, որոնք համակարգայիւն բորբոքում են հիշեցնում: Նման եզրահանգման եկել են Ֆինլանդիայի մոլեկուլյար ինստիտուտի հետազոտողները՝ Տարու Տուկիայնենի գլխավորությամբ: Գրում է Russian.rt.com-ը:

Գիտնականները 44 տեսակի հյուսվածքներից ընտրություն են կատարել, որոնց թվում ճարպակալումով տառապող մարդկանց ուղեղի և ներքին օրգանների բջիջներ: Սակայն EurekAlert! կայքի փոխանցմամբ՝ հետազոտության շրջանակներում նաև ճարպակալման խնդիրներ չունեցող անձինք են ներառված եղել:

Հետազոտության ընթացքում պարզվել է, որ մարմնի կշիռի պաթոլոգիական փոփոխության դեպքում բոլոր տեսակի հյուսվածքներում գեների փոփոխություններ է նկատվում: Գիտնականների կարծիքով՝ իրենց բացահայտումը ապացուցում է, որ ճարպակալումը համակարգային հիվանդություն է հանդիսանում, որն իր մեջ քրոնիկ բորբոքում է ներառում:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: