Հայերեն   English   Русский  

Ընկած ծառը` բողոքի խորհրդանիշ (լուսանկարներ)


  
դիտումներ: 1434

Հնդկաստանի Քաշմիր նահանգի համալսարաններից մեկի բակում ընկած չինարի ծառը բողոքի և ստեղծարարության խորհրդանիշ է դարձել ուսանողների համար: Քաշմիրի համալսարանի Արվեստի և երաժշտության ֆակուլտետի 10-15 ուսանողներ ծառը վերածել են արվեստի գործի, որն իր մեջ ընդգրկում է էսքիզներ, գծանկարներ, պատկերներ և Քաշմիրի մշակույթին ու կյանքին վերաբերող գրություններ: Որոշ դրվագներում ներկայացված է նահանգում տասնամյակներ տևած հակամարտությունը:

Հիշեցնենք, որ Քաշմիր նահանգը վեճի առարկա է Հնդկաստանի և Պակիստանի համար, որոնք երկուսն էլ պնդում են, որ տարածքն իրենց է պատկանում: Ներկայումս այն գտնվում է Հնդկաստանի կազմում: 1980-ականներին Քաշմիրում սկսվեց զանգվածային անհնազանդություն Հնդկաստանի իշխանության դեմ, սակայն կողմերին այդպես էլ չհաջողվեց լուծել հակամարտությունը: Հնդկաստանը 400,000-անոց խաղաղապահ ուժեր է տեղակայել շրջանում` անվտանգություն ապահովելու համար, ինչը դժգոհություններ է առաջացրել տեղացիների մոտ:

Ուսանողներն ասել են, որ իրենց աշխատանքը քաղաքական ենթատեքստ չի պարունակում, սակայն այն կարելի է մեկնաբանել տարբեր կերպ:

Որոշ պատկերներում ներկայացված է Քաշմիրի բնությունը, մշակույթը և խոհանոցը: Չինարը հայտնի է որպես «արքայական ծառ», և երկար ժամանակ համարվել է Քաշմիրի խորհրդանիշերից մեկը:

Kashmir tree

Kashmir tree

Kashmir tree

Kashmir tree

Kashmir tree

Kashmir tree





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: