Հայերեն   English   Русский  

​Հնդկաստանի քիմիական գործարաններից մեկում պայթյուն է որոտացել


  
դիտումներ: 922

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հնդկաստանի արևմուտքում գտնվող քիմիական գործարաններից մեկում պայթյուն է որոտացել: Գրում է Gazeta.ru.-ն:

Պայթյունի հետևանքով 2 քաղաքացի է զոհվել, իսկ ևս 120-ը՝ տուժել:

Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները: Պայթյունի պատճառը նախնական տվյալներով՝ կաթսայատան աշխատանքի հետ կապված անսարքություններն են եղել: Տարածված հաղորդագրության մեջ նշվել է, որ պայթյունի հետևանքով շենքն ամբողջովին փլվել է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: