Փողաշուշան (կալա)
Կան կալայի սպիտակ և գունավոր տեսակները: Մեր մոտ տարածված է սպիտակ տեսակը: Տերևները բավական խոշոր են, երկար, սրածայր, նստած են երկար տերևակոթերի ծայրին:
Կալլան էլեգանտ ծաղիկ ունի: Այն խոշոր, ձագարաձև և մաքուր սպիտակ է, արձակում է թեթև, բայց խեղդող վանիլային բուրմունք: Ծաղկում է գարնան ընթացքում:
Բույսը տան մեջ ամռանը պետք է դնել ստվերոտ մասում, կարելի դնել նաև պատշգամբում՝ միայն թե ստվերոտ հատվածում: Աշնանը կալլային կարելի է դնել լուսամուտագոգերին, որտեղ ավելի տաք է:
Կալլան քմահաճ բույս չէ, սակայն պահանջկոտ է հողի բերրիության նկատմամբ: Որպես կիսաճահճային բույս՝ աճման ընթացքում պահանջում է մեծ քանակությամբ խոնավություն, սակայն հանգստի շրջանում ջրելն աստիճանաբար պետք է դանդաղեցնել մինչև 10 օրը մեկ անգամ:
Կալլան բազմացվում է թփիկի բաժանմամբ և սերմերով: Սերմերը ցանում են աշնանը, իսկ թփիկներով բազմացվում են գարնանը:
Կալան մոտ 200 տարի է, որ տարածվել է Եվրոպայում: