Լոնդոնում մերկ այցելուներ ընդունող ռեստորան է բացվել
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում ռեստորան է բացվել, որը կսպասարկի նաև մերկ այցելուների: Գրում է Independent-ը:
Ռեստորանը կգործի ամառվա 3 ամիսների ընթացքում: Ռեստորան մեկ անգամ այցելելու արժեքը 95 դոլար է: Այցելուները կարող են լինել ինչպես հագնված, այնպես էլ մերկ մարդիկ: Ռեստորանը բաղկացած կլինի երկու մասից. մերկ անձանց համար նախատեսված հատվածում մատուցողները ևս կիսամերկ կլինեն:
Այստեղ ինքնանկարներ անելն արգելվում է, ուստի այցելուները ստիպված են լինելու իրենց հեռախոսները թողնել ռեստորանի նախամուտքում:
Ռեստորանի հիմնադիրը նշում է, որ հաստատության հիմնական նպատակը այցելուներին իրենց կատարյալ ազատության իրավունքից օգտվելու հնարավորություն տալն է: Շուրջ 32 հազար մարդ ցանկություն է հայտնել օգտվելու ռեստորանի ծառայություններից: