Ուկրաինայի Դոնեցկ քաղաքի օդանավակայանը հրդեհվել է
դիտումներ: 1339
Քաղաքի միջազգային օդանավակայանի հիմնական տերմինալը ամբողջովին ավերվել է:
ՄԱԿ-ի տվյալներով արևելյան Ուկրաինայում՝ չնայած հրադադարի
պայամանագրի կնքմանը, վերջին մեկ ամսվա ընթացքում շուրջ 331 մարդ է մահացել:
Քաղաքի օդանավակայանը որևէ ստրատեգիական նշանակություն
չունի անջատողականների համար, քանի որ նրանք օդային ուժեր չունեն, սակայն ապստամբների
վերահսկողության տակ գտնվող քաղաքում օդանավակայանը շարունակում էր մնալ Ուկրաինայի
կառավարության վերջին հենակետերից մեկը: