Կալանավորվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի նախկին պետը
Հիշեցնենք, որ քաղաքացի Արսեն Պ.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ: Կամիսար Պողոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Կամիսար Պողոսյանի բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել և առգրավվել են «AK» տեսակի ինքնաձիգի 20 հատ փամփուշտ` 1 պահունակով, նույն ինքնաձիգի 13 հատ պարկուճ, կարաբինի 2 հատ պարկուճ, 2 հատ կաստետ և իտալական արտադրության 1 հատ գազային ատրճանակ: Նշված իրերն ուղարկվել են դատաձգաբանական փորձաքննության: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Կամիսար Պողոսյանի գործողություններից հնարավոր է տուժած լինեն նաև այլ քաղաքացիներ, ովքեր կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն կամ զանգահարել 010 511-601 և 010 511-609 հեռախոսահամարներով:
ՀՔԾ մամուլի ծառայությունից Անկախին տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է: