Ինչու է պետք միշտ հոսանքից անջատել էլեկտրոնիկան
Կալիֆոռնիայում Բնական ռեսուրսների պաշտպանության խորհրդի (NRDC) ուսումնասիրությունը առաջ է քաշել որոշ զարմանալի թվեր այն մասին, թե զուր տեղը որքան էներգիա է խլում մեր էլեկտրոնիկան: Հյուսիսային Կալիֆոռնիայի բնակելի շրջաններում էներգիայի սպառման 23 տոկոսը կապված է այն բանի հետ, որ շատ էլեկտրական սարքեր միացված են, սակայն չեն օգտագործվում:
Այդ սարքերը` Ձեր միկրոալիքային վառարանը, հեռուստացույցը, ինչպես նաև լիովին լիցքավորված, սակայն դեռ միացված լափթոփը, խլում են շատ քիչ քանակությամբ էլեկտրաէներգիա, սակայն խնդիրն այն է, որ դրանք խլում են էներգիան 24 ժամ շարունակ: NRDC հարցման արդյունքում պարզվել է, որ տանը միջինում կան 65 էլեկտրական սարքեր, որոնք էներգիա են խլում 24 ժամ շարունակ: Ծախսվող էներգիայի քառորդ մասը խլում են այն սարքերը, որոնք ամենևին չեն օգտագործվում, կամ բնակիչներին թվում է` դրանք անջատված են: Խնդրի մեծ մասը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր սարք միացված լինելով՝ խլում է պայմանական քանակի էներգիա՝ անկախ այն բանից, թե այդ սարքը որտեղ է օգտագործվում:
Հաշվի առնելով Կալիֆոռնիայի ուսումնասիրությունը հետազոտողները բացահայտել են մտահոգիչ թվեր: Եթե Ամն-Ն օգտագործում է էներգիան այնպես, ինչպես հյուսիսային Կալիֆոռնիան, ապա ԱՄՆ-ն մեկ տարվա ընթացքում լրացուցիչ սպառում է 64 մլրդ կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա: Ամեն մի տանտեր միջինում ծախսում է տարեկան լրացուցիչ 165 դոլար, որը տարեկան մեկ ազգի համար կազմում է 19 մլրդ՝հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ արդյունքում օդում կուտակվում է միլիոնավոր տոննաներ ավելորդ ածխածնի երկօքսիդ: