Հայերեն   English   Русский  

Հայերի ծագումնաբանությունը


  
դիտումներ: 2756

Որևէ ժողովրդի ծագումնաբանության մասին դատելիս բնավ սոսկ պատմական էքսկուրս չենք անում: Սրանից բազում խնդիրներ են բխում` քաղաքական, էթնիկական, մշակութային, անգամ` սոցիալական:

Ազգային ծագումնաբանությունը ցավոտ ու նուրբ թեմա է հատկապես մեր արևելյան և արևմտյան հարևանների համար: Բայց եթե մեր անմիջական հարևանների մոտ ազգային ծագումնաբանական խնդիրները տեղաբնակ լինել-չլինելու հարցեր են հարուցում և բազում, հիմնականում քաղաքական խնդիրներ են ամփոփում, այլ է մեր պարագայում: Հայ ժողովրդի ծագումը և տեղաբնակ լինելու հանգամանքը, բացառությամբ առանձին դեպքերի, չի վիճարկվել: Խնդիրը տվյալ դեպքում ներկայացման ձևն է: Գաղտնիք չէ, որ պատմությունը, ի թիվս այլ հումանիտար գիտությունների, հաճախ քաղաքական, գաղափարական շահարկումների առարկա է դառնում և աղավաղվում:

Դրա փայլուն օրինակը խորհրդահայ պատմագիտությունն էր, երբ ամեն ինչ արհեստականորեն նսեմացվում և հավասարեցվում էր` պահպանելու համար Խորհրդային Միության գաղափարական «արժեքները»: Օրինակ` Ուրարտուն համարվում էր անդրկովկասյան ժողովուրդների` հայերի, վրացիների և ադրբեջանցիների նախահայրենիքը…”Ուրատուն” շատ հարմար էր այն գիտնականներին ,որոնք հակված էին հնդեվրոպական մայր հայրենիքը Եվրոպայում տեղադրելու և հայերին այտեղից բերելու.նրանք ասում էին, թե `ահա տեսնում եք , առաջ եղել է Ուրարտուհետո հայերը գրավել են այն և դարձրել Հայաստան: Բազում օրինակներ կարելի է բերել: Խորհրդային երկրում կարծես ամոթ էր հզոր մշակույթ ու քաղաքականություն ունենալը… Պատմաբանները պետք է անպայման նսեմացնեին նախնիների վաստակն ու նրանից «փայ հանեին» հարևաններին:

Այն նույն ժամանակաընթացքում , երբ աքքադացիները Հայքն անվանում էին Ուրարտու, հրեաները այն անվանում էին Արարարտ կամ Արարատյան թագավորություն : Հին կտակարանի Թագավորների 4-րդ գիրքը գրվել է մ.թ.ա 7-րդ դարում, և այնտեղ Հայաստանը (կամ Ուրարտուն) կոչվում է Արարատ: Սա մեջբերում է Ռաֆայել Իշխանյանի “Հայ ժողովրդի ծագման և հնագույն պատմության հարցեր”,էջ64 գրքույկից:
Արարատյան թագավորությունից (որն արամեերեն արձանագրություններում հիշատակվում է որպես Urartu) զատ «օտարման քաղաքականության» զոհ գնացին հին հայկական շատ քաղաքակրթություններ, ամբողջական պետություններ… Խոսքը, մասնավորապես, Արատտա (մ.թ.ա. XXX-XVII դդ.), Սուբարիների (մ.թ.ա. XVII-XIV դդ.) Նաիրի, Միտտանի և Արմե-Շուպրիա պետությունների մասին է: Սրանց մասին խոսելիս խորհրդահայ պատմագիտությունը համառորեն լռում էր հայկական ծագման և արմատների մասին: Այս իմաստով շատ առաջ գնացին վրացի պատմագետները, որոնք իրենց աշխատություններում ջանասիրաբար «ապացուցում էին» Արարատյան թագավորության ժողովուրդների կովկասյան ծագումը` դրանով իսկ հող նախապատրաստելով իրենց «Ժառանգականության տեսության» համար:
Այդ իսկ պատճառներով, անգամ մեր ժամանակներում, երբ խոսք է լինում հայկական հնագույն քաղաքակրթությունների մասին, երբ խոսվում է Արատտա սրբազան լեռնաշխարհի մասին, մարդիկ թերահավատությամբ են լցվում և լավագույն դեպքում քմծիծաղ տալիս: Բնականաբար, ավելորդ էր խոսել խուռիների և մյուսների հայկական ծագման մասին:
Ստացվում է, որ հայոց պատմագրությունը երկու անգամ վերափոխվեց ու խաթարվեց: Առաջինի մեղավորը քրիստոնեությունն էր, երկրորդինը` խորհրդային հասարակարգը: Առաջին դեպքում հայ պատմագրությունը բացառապես եկեղեցականների ձեռքին էր և, բնականաբար, խիստ գրաքննության էր ենթարկվում: Բանը հասավ նրան, որ անգամ հայկական ծագումնաբանությունն ու մեր վեհ անցյալն այն աստիճանի մի կողմ մղվեցին, որ վաղ քրիստոնեական շրջանում շատ նախարարական, իշխանական տներ, իրենց հայ-արիական փառահեղ անցյալը ներկայացնելու փոխարեն, սկսեցին իրենց արմատներում հրեական կամ այլ արյուն որոնել: Խոսքը Բագրատունիների, Մամիկոնյանների և մյուսների մասին է:
Մինչդեռ հայերի պատմական հայրենիքը Հայաստանն է և հայ քաղաքական, պատմական, մշակութային կյանքում մեծ դերակատարում ունեցած այդ տոհմերը չէին կարող օտար ծագում ունենալ:
Առհասարակ, հայերի ծագման մասին լեգենդներ ու առասպելներ պահպանվել են ոչ միայն մեր պատմագրության մեջ: Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում նաև հայերի ծագման վրացական, հունական, եբրայական ավանդությունները:
Անտարակույս, դրանց չի կարելի վերաբերվել որպես պատմական փաստերի, որովհետև դրանցում որոշակի շահախնդրություն և միտում կա: Յուրաքանչյուր ավանդություն ձևավորվում է տվյալ ժողովրդի պատկերացումների հիման վրա և արդեն իսկ նախապաշարումային բնույթ ունի: Բացի այդ, չի կարելի անվերապահորեն հավատալ այդ ավանդությունները մեջբերողների անկեղծությանը, որովհետև կամա թե ակամա նրանք նույնպես որոշ շահագրգռվածություն ունեն մեզ հուզող այս խնդրում:
Հայկական ավանդապատումը մեզ է հասել Մովսես Խորենացու շնորհիվ, ըստ որի` հայերը ծագում են Հայկ նահապետից, որն ապստամբեց Բաբելոնի տիրակալ Բելի դեմ, ջարդեց նրա զորքը, սպանեց նրան ու հայոց պետության հիմքը դրեց: Սակայն Խորենացին Հայկի ծագումը կապում է Նոյի սերունդների, հետևաբար` հրեաների հետ:Շարունակությունը`այստեղ:




Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: