Բոլոր ժամանակների 10 լավագույն հարսանեկան զգեստները. Լուսանկարներ
Ուելսի արքայադուստր Դիանա
1981թ. արքայազն Չարլզի հետ «Դարի հարսանիքի» համար Դիանան Դևիդ և Էլիզաբեթ Էմանուել դիզայներների հեղինակած փղոսկրի գույնի շքեղ հարսանեկան զգեստն էր ընտրել: Դիանայի հարսանեկան զգեստը կարելու համար 40 մետր մետաքս, վինտաժային ժանյակ և հազարավոր մարգարիտներ էին անհրաժեշտ եղել:

Քեյթ Միդելթոն
Բրիտանական արքայական ընտանիքի մեկ այլ ներկայացուցչի` արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդելթոնի հարսանեկան արարողությունը վերջին տարիների հավանաբար ամենահիշվող հարսանեկան արարողություններից էր: Միդելթոնի Alexander McQueen ապրանքանիշի հարսանեկան զգեստը հազարավոր հարսնացուների համար ամբողջ աշխարհում ուղղակի երազանքի օբյեկտի վերածվեց:

Գրեյս Քելլի
Conde Nast Brides հարսանեկան պարբերականի կարծիքով` հենց այս հարսանեկան զգեստն է բոլոր ժամանակների ամենաէլեգանտ զգեստը հանդիսանում: Թեև հայտնի հոլիվուդյան դերասանուհու և Մոնակոյի իշխանի հարսանեկան արարողությունից արդեն գրեթե կես դար է անցել, սակայն այն դեռևս էտալոն է շատ դիզայներների և հարսանացուների համար:

«Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմում Սառա Ջեսիկա Փարքերի հարսանեկան զգեստը
Vivienne Westwood ապրանքանիշի այս համարձակ և էքստրավագանտ զգեստը, որով Քերին հայտնվեց մեծ էկրաններում, հավանաբար հիշվել է հեռուստասերիալի բոլոր երկրպագուներին: Նման հեքիաթային զգեստը գերազանց փոխանցել է հերոսուհու կերպարը և միանգամից ընդգրկվել լավագույն ֆիլմային կերպարների ցուցակում:

Ժակլին Քենեդի
1953թ. Ջեքին ամուսնանում էր դեռևս այն ժամանակ սենատոր Ջոն Քեննեդիի հետ: ԱՄՆ-ի ապագա առաջին տիկնոջ հարսանեկան զգեստը ամերիկացի հարսանցուի համար առանց որևէ կասկածի կարելի է կատարյալ համարել:

Անջելինա Ջոլի
Հավանաբար հայտնի հոլիվուդյան դերասաններ Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի հարսանիքը տասնամյակի ամենասպասված իրադարձություններից էր, որի մասին արդեն վաղուց էին խոսուՄ: 2014թ. Հոլիվուդի ամենագեղեցիկ զույգը վերջապես պսակադրվեց, իսկ արարողության շրջանակներում գլխավոր դեր խաղում էին նրանց երեխաները: Հենց նրանց նկարներ էր Անջելինա Ջոլին խնդրել դիզայներներին փոխանցել հարսանեկան զգեստի վրա: Իսկ արդյունքում Versace ապրանքանիշի զգեստը չափազանց հուզիչ և որ պակաս կարևոր չէ գեղեցիկ ու յուրօրինակ էր ստացվել:

Մերելին Մոնրո
Այս խիստ զգեստը հայտնի դերասանուհի, բոլոր ժամանակների սեքս խորհրդանիշ Մերելին Մոնրոն ընտրել էր իր երկրորդ ամուսնության համար: Թեև զգեստը հարսանեկան զգեստ չի հիշեցրել, սակայն իր ուրույն տեղն է զբաղեցրել նորաձևության պատմության մեջ:

Քրիսթեն Սթյուարտը «Մթնշաղ» ֆիլմում
Համեստ Բելլա Սվոնի հարսանեկան զգեստը իսկական սենսացիա դարձավ: Դերասանուհու հարսանեկան զգեստը հատուկ պատվերով կարվել էր Carolina Herrera նորաձևության տանը, որի արժեքը գրեթե 35000 դոլար է կազմել: Իսկ ցանկության դեպքում կարելի է նմանատիպ հարսանեկան զգեստ ձեռք բերել` համացանցում ընդամենը 800 դոլարով պատվիրելով:

Ռենե Զելվեգեր
Carolina Herrera նորաձևության տանն է կարվել նաև մեկ այլ հայտնի հարսանեկան զգեստ, որով 2005թ. ամուսնացել է դերասանուհի Ռենեն Զելվեգերը:

Վիկտորիա Բեքհեմ
Այժմ Վիկտորիա Բեքհեմն անձամբ բավական հաջողակ դիզայներ է, իսկ նրա զգեստները ամբողջ աշխարհում շատ կանանց համար ուղղակի երազանք են դարձել: Իսկ ժամանակին հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի հետ հարսանեկան արարողության համար Վիկտորիան իր հարսանեկան զգեստը վստահել էր Vera Wang նորաձևության տանը: Իր հարսանեկան զգեստը Վիկտորան մինչև այժմ պահում է:
