Գյուղատնտեսության նախարարը խորհրդակցության ժամանակ հորդորել է ակտիվացնել կապերը ԵՏՄ մյուս անդամ երկրների հետ
«Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվել է Եվրասիական
տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին
պայմանագիրը: Դրանով իսկ Հայաստանի համար բացվում են նոր հեռանկարներ, և մեր
առաջիկա խնդիրն է ոչ միայն ավելացնել արտահանման ծավալները դեպի Ռուսաստան, այլ
նաև ամրապնդել գյուղատնտեսության ոլորտում առկա կապերը ԵՏՄ անդամ մյուս
պետությունների հետ», - իր խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
ՀՀ
գյուղատնտեսության նախարարն այնուհետև ամփոփել է Մոսկվա քաղաք կատարած իր այցն ու
հորդորել է ակտիվ աշխատել ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանի հետ:
Խորհրդակցության
ընթացքում նախարարը հանձնարարականներ է տվել
այսօրվանից բացատրական և խորհրդատվական աշխատանքներ կատարել հանրապետության
գյուղացիական տնտեսությունների հետ, որպեսզի 2015 թվականին ավելանան
բանջարեղենային և բոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները, ինչպես նաև
խաղողի սեղանի սորտի և պտղատու այգիների հիմնման ուղղությամբ:
Նախարարը նաև
տեղեկացրել է, որ ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ
պայմանավորվածություն է ձեռք բերվել կենդանական ծագման մսամթերքի արտահանման արգելքի խնդրի լուծման ուղիները քննարկելու
համար: Այդ նպատակով առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կմեկնի ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության
պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը`տեղում իր գործընկերոջ հետ
խնդիրները քննարկելու համար:
Խորհրդակցության
ընթացքում քննարկվել են ոլորտում առկա մի շարք այլ հարցեր ևս: