Հայերեն   English   Русский  

​Հնդիկ Ռոհիտը ճանաչվել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդ


  
դիտումներ: 3701

Մեծ Բրիտանիայում 12 օր շարունակ տղամարդկանց գեղեցկության ու տաղանդների մրցույթներ են անցկացվել:Մրցույթի արդյունքում միստր Հնդկաստանը առաջ է անցել 46 մրցակիցներից և դարձել է «աշխարհի ամենացանկալի տղամարդ»:

27-ամյա հնդիկ դերասան և մոդել Ռոհիտ Խանդելվալը ժյուրիին գրավել է ոչ միայն իր արտաքին տվյալներով, այլև իր սպորտային ձեռքբերումներով և մտավոր ունակություններով:

2 տարի առաջ Ռոհիտը եկել է Մումբայ՝ մոդել և դերասան դառնալու նպատակով: Նրա մտերիմ ընկերը ասել է, թե երիտասարդը պետք է շատ աշխատի տեղի հեռուստաընկերություններից մեկում՝ սերիալում փոքր դեր ստանալու համար:

Գեղեցկության ամենամյա մրցույթն անցկացվում է 1996 թվականից և աշխարհի տարբեր թեկնածուներին հրավիրում է մասնակցել 5 տարբեր մրցումների՝ նորաձևության և ոճի, սպորտի, մուլտիմեդիայի և տաղանդների շոուի ոլորտում:

Ըստ մրցույթի պաշտոնական կայքի՝ հաղթողին ընտրում են ժյուրիի անդամները, որոնք գնահատում են թեկնածուի ելույթները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: