Հնդակաստանում ահաբեկիչների հարձակման հետևանքով տասնյակ զոհեր և վիրավորներ կան
դիտումներ: 853
Ինչպես հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը` հղում անելով տեղական լրատվամիջոցներին, ահաբեկիչները կրակ բացել են պատահական անցորդների վրա: Ոստիկանությունը պատասխան կրակոցներ է արձակել:
Ահաբեկիչներից մեկը մահացել է, իսկ դեպքի վայրում Կալաշնիկով ավտոմատ է հայտնաբերվել: Իշխանությունները ողջ մնացած ահաբեկիչներին գտնելու ուղղությամբ համապատասխան գործողություններ են ձեռնարկել:
Ենթադրվում է, որ հարձակումը կարող էր իրականացնել «Բոդոլենդի ազդային ժողովրդավարական ճակատ» անջատողական խմբավորումը: