Հայերեն   English   Русский  

ԵԱՀԿ-ն հերթական հանդիպման հարցի շուրջ բանակցություններ է վարում Ալիևի և Սարգսյանի հետ


  
դիտումներ: 2387

ԵԱՀԿ Մինսկի խումբը կապի մեջ է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ Ղարաբաղյան հակամարտության հարցի շուրջ հաջորդ հանդիպումը կազմակերպելու առնչությամբ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը կայացել է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում եռակողմ ձևաչափով`Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Ավելի վաղ նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել էին մայիսի 16-ին Վիեննայում:

«Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի և Հայաստանի նախագահները հաստատել են բանակցային գործընթացում առաջխաղացում գրանցելու նպատակով հաջորդ հանդիպման անցկացմանը պատրաստ լինելը: Մենք շարունակում ենք փնտրել նախագահների միջև հաջորդ հանդիպման անցկացման հնարավորություն և Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների և արտգործնախարարների հետ կապ ենք պահպանում` հանդիպման կազմակերպման ընթացիկ առաջարկը քննարկելու համար»,-ասել է Ուորլիքը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: