Հայերեն   English   Русский  

Ռիո-2016. Արթուր Ալեքսանյանը և Միհրան Հարությունյանը հաղթեցին մեկնարկային գոտեմարտերում


  
դիտումներ: 1901

Արթուր Ալեքսանյանը հաղթանակով է մեկնարկել Ռիոյի Օլիմպիական խաղերի հունահռոմեական ըմբշամարտի մրցումներում:

98 կգ քաշային հայ ըմբիշը 1/8 եզրափակչում 5:2 հաշվով հաղթել է իտալացի Դաիգորո Տիմոնչինիին:

Քառորդ եզրափակչում Ալեքսանյանի մրցակիցը կլինի Ցիուրարիու Ալեքսուս (Ռումինիա) - Համդի Մուստաֆա Աբդելվահաբ (Եգիպտոս) զույգի հաղթողը:

Հաղթանակով է պայքարը սկսել նաև ըմբիշ Միհրան Հարությունյանը:

Հունահռոմեական ոճի 66 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչում Միհրանը հաշվով վաղաժամկետ հաղթեց եգիպտացի Ադհամ Ահմեդ Կահքին:

Մեր մարզիկը հենց մեկնարկում ֆանտաստիկ գործեց՝ մոտ 1 րոպեում վաստակելով 9 միավոր:

Քառորդ եզրափակչում հայ ըմբիշի մրցակիցն է լինելու Հանսու Ռյու (Հրվ. Կորեա) - Թոմաս Լորինց (Հունգարիա) զույգի հաղթողը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: