Գյումրիում գիշերային ցնծություն է. Արթուր Ալեքսանյանը օլիմպիական չեմպիոն. լուսանկարներ
դիտումներ: 1146
Գյումրեցիներն այստեղ են դիտել իրենց հերոսի՝ Կովկասի Սպիտակ Արջի, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի փառահեղ ելույթ: Մեծ թվով գյումրեցիներ և անձամբ Գյումրու քաղաքապետը Արթուրի ծննդավայրից մեծ էմոցիաներով ու հպարտությամբ հետևում էին Արթուրի եզրափակիչ գոտեմարտին, որտեղ 3:0 հաշվով Արթուր Ալեքսանյանը նվաճեց Օլիմպիական բարձունքը: Պատմությունը կրկնվեց 20 տարի անց:
Հայաստանը դարձյալ օլիմպիական չեմպիոն է: