Պատգամավորն առաջարկում է տեսախցիկներ տեղադրել նաև պատգամավորների անհատական զուգարանների մոտ
դիտումներ: 1228
Նա նշեց, որ իրեն է դիմել ԱԺ աշխատակիցներից մեկը`նշելով, որ հիվանդության պատճառով մի քանի օր հաճախ է օգտվել զուգարանից, ինչի պատճառով ղեկավարությունից նկատողություն է ստացել:
Մարգարյանը կարծիք հայտնեց, որ անգամ ՊՆ հատուկ նշանակության օբյեկտների մոտ այդքան տեսախցիկ չկա:
«Եկեք տեսախցիկների կողքին արագաչափ էլ տեղադրենք ու վերջ, տեսնենք ինչ արագությամբ ենք զուգարան մտնում-ելնում»,- ասաց Մարգարյանը:
Նա նաև նշեց, որ տեսախցիկների հարցում հավասարություն չկա, քանի որ ոմանք առանձին զուգարաններից են օգտվում, որտեղ տեսախցիկներ չկան: Թերությունը շտկելու համար նա կոչ արեց տեսախցիկներ տեղադրել նաև անհատական զուգարանների դռների մոտ: