Դատարանների անկախությանը հավատացող քաղաքացուն Նաիրա Զոհրաբյանը կներկայացնի Գինեսին
''Հայաստանում ըստ պաշտոնական վիճակագրության կա մեկ միլիոնից ավելի աղքատ մարդ, բայց բոլոր սոցիոլոգիական հարցումներով՝ պալատական, ոչ պալատական, կիսապալատական, անկախ, ՀՀ քաղաքացիների գերակշռիռ մեծամասնությունը առաջնահերթ իրենց դժգոհությունների շարքում մատնանշում են ոչ թե սոցիալական կարգավիճակը, այլ անարդարությունը, կոռուպցիան դատական համակարգում, և բնական է, որ պաշտպանի զեկույցում կարմիր թելով անցնում է դատարանների ոչ անկախ լինելու թեզը: Դա միանգամայն օրինաչափ է, որովհետև չեմ կարծում, որ ՀՀ-ում կգտնվի մի քաղաքացի, որը կհավատա, որ մեր դատարանները քաղաքական պատվեր չեն կատարում, եթե կգտնվի նման քաղաքացի, ապա մենք այդ քաղաքացուն կներկայացնենք Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես բացառիկ այլ տրամաբանություն ունեցող քաղաքացի'', - եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը: