Հայերեն   English   Русский  

Մեծամասնությունը ժամանակ է ձգում, դա մանր խորամանկություն է. Ռուբեն Հակոբյան


  
դիտումներ: 1135

Ազգային ժողովում կայացավ ոչ իշխանական եռյակի հերթական դռնփակ նիստը, որից հետո լրագրողների հետ զրույցում ''Ժառանգություն '' խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այն բնորոշեց իբրև արտակարգ խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է ընդամենը մեկ հարց. ՛՛Սահմանամերձ համայնքի և հարակից օրենքների համատեղ փաթեթում ընդրգկվել են այլ օրենքներ, որոնց քննարկումն արտահերթ չէ ու կապ չունի սահմանամերձի հետ: Այն արտահերթը, ինչ-որ ներկայացված է և քննարկվում է, մեկ փաթեթով է ներկայացված: Այնտեղ առկա օրենքները անհրաժեշտ են, բայց արտահերթ ռեժիմով են բերել այնպիսի օրենքներ, որոնք կապ չունեն սահմանամերձ համայնքի օրենքի հետ: Նպատակը մեկն է` ժամանակ ձգել, ժամանկը լցնել օրենքներով, որպեսզի հնարավորություն չընձեռվի ընդդիմության արտահերթ կարգով ներկայացված հարցերը քննարկել: Մեծամասնության ակտիվությունը ևս դրանով է պայմանավորված, որ ժամանակը չհերիքի: Մենք գտնում ենք, որ դա մանր խորամանկություն է, հանկարծ թմբիրից արթնանում ու հասկանում են, որ այնքան օրենքներ կան, որ արտահերթ ռեժիմով պետք է քննարկեն և բերում են, արհեստականորեն կցում իրար: Այն, ինչ այսօր ներկայացրել են, հեռու է պառլամենտական տրամաբանությունից'', - հայտնեց Ռուբեն Հակոբյանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: