Մերկապարուհի Վարդան խոստովանել է, որ նախկինում ամուսնացած է եղել. Լուսանկարներ
Թեև հայտնի մերկապարուհի Վարդայի երկրպագուները սպասում են, թե երբ է նա վերջապես ամուսնանալու, հենց Վարդան սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել և հայտնել, որ նախկինում ամուսնացած եղել է: Նման հայտարարությամբ Վարդան հանդես է եկել երգչուհի Աննա Սեդակովայի «Вселенная» երգի տեսահոլովակի շնորհանդեսի ընթացքում:
Հայտնի մերկապարուհի և երգչուհի Վարդան, ժամանակին սիրահարված լինելով, մեծ ուրախությամբ դրական է պատասխանել սիրելիի ամուսնության առաջարկին: Ամուսնության մասին տեղեկությունը Վարդան նախընտրել է թաքուն պահել` վախենալով շրջապատի չար աչքից: Իսկ երբ որոշ ժամանակ անց հեքիաթը դառը իրողության է վերածվել, նա ուղղակի նախընտրել է չպատմել իր անհաջող փորձի մասին:
Իսկ այժմ արդեն Վարդայի անկեղծ խոստովանությունը կարող է փոխել այն կանանց կյանքը, որոնք վախենում են լքել այն տղամարդկանց, որոնց հետ երջանիկ չեն: Վարդանուշը պատմել է, թե ինչպես է տառապել` ամուսնու աջակցությունը չզգալով, քանի որ վերջինս հավանության չի արժանացրել զարգանալու երգչուհու ջանքերը. «Ես ստիպված էի մեծ ջանքեր գործադրել, որպեսզի ապացուցեի նրան, թե ինչի եմ ընդունակ: Ես չափազանց շատ էի աշխատում և երազում նրա հավանությանը արժանանալու մասին: Սակայն ես այդպես էլ չհասա դրան, ինչ բարձունքների էլ հասնեի` ի պատասխան միայն քննադատության էի արժանանում»:
Հերթական վեճից հետո տուն վերադառնալուց հետո Վարդան պարզեց, որ չի կարող տուն մտնել, քանի որ ամուսինը փոխել է դռան կողպեքները: Վարդանուշը շնորհանդեսի ընթացքում պատմել է, թե ինչ է զգացել այդ պահին. «Այդ դռներից այն կողմ մնաց ամբողջ կյանքս, ավտոմեքենայի բանալիները, բեմական հագուստները, փաստաթղթերս, անձնական իրեր և ամբողջ խնայողությունները: Նման կերպ նա ցանկանում էր ցույց տալ, թե ինչպիսի վատ իրավիճակում կհայտնվեմ առանց նրա: Սակայն նա ըստ երևույթին ինձ ընդհանրապես չէր ճանաչում… Եվ այդ պահին ես վերջնականապես գիտակցեցի, որ պետք է ամուսնալուծվեմ»:
Ամուսնալուծությունը համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ Վարդան քննություն էր հանձնում և ինստիտուտում դիպլոմը պաշտպանում, որտեղ երկորդ բարձրագույն կրթությունն էր ստանում: Ամբողջ կյանքը փակ դռների ետևում թողնելով` նա ստիպված էր ընկերուհիներից հագուստ վերցնել, մետրոյով երթևեկել, սակայն այդ բոլոր փորձությունները չխանգարեցին, որպեսզի նա գերազանց պաշտպանի դիպլոմը:
«Այժմ միայն ցավում եմ, որ դիպլոմ ստացել եմ նրա ազգանունով», - մեծ ափսոսանքով հայտնել է մերկապարուհին:
Վարդան իր կյանքի պատմությունը անկեղծորեն պատմել է, որպեսզի այլ կանայք մի կարևոր ճշմարտություն գիտակցեն, որ չի կարելի համբերել:
«Դուք սխալվում եք, եթե ձեզ թվում է, որ դա լավագույն բանն է, որ կարող է ձեր կյանքում տեղի ունենալ: Դուք ավելիին եք արժանի: Ամուսնալածությունից հետո ես նյութական առումով դատարկաձեռն էի մնացել, սակայն այն ժամանակ, երբ ամուսնացած էի, չնայած ամուսնուս արգելքներին` ժամանակս նվիրում էի ինքնակրթությանն ու զարգացմանը… Ես ունեմ գիտելիքներ, փորձ և աշխատասիրություն, որոնք որևէ մեկը չի կարող ինձանից խլել: Ամուսնալուծությունից հետո սկզբնական ժամանակաշրջանում փորձում էի պայքարել այն ամենի համար, ինչն օրենքով ինձ հասնում էր, սակայն հետո որոշեցի ամբողջ էներգիաս երազանքներիս իրականացման վրա օգտագործել: Ես նոր երկիր, նոր քաղաք տեղափոխվեցի և կյանքս զրոյից սկսեցի: Աջակցության համար շնորհակալ եմ ընկերուհիներիս և ընկերներիս, իսկ որ ամենակարևորն է ինքս ինձ հավատալուն և սեփական տաղանդիս: Այսօր ես հպարտանալու պատճառ ունեմ, քանի որ ունեմ VARDA™-ն հաջող ապրանքանիշը, VARDA Ladies Club կանացի ակումբը և սեփական ամսագիր… Ես կառուցում եմ իմ բիզնեսը, սիրելի աշխատանքով զբաղվում և ինձ երջանիկ եմ համարում, ինչպես երբեք: Չեմ ասում, որ ամուսնալուծությունը լավ է, սակայն հիշում եմ, որ ամուսնությունը երջանկության հոմանիշը չէ», - անկեղծացել է Վարդան: