Հայերեն   English   Русский  

ՀՀ Անկախության 25-ամյակին և Հայաստանում տեղական ինքնակառավարման 20-ամյակին նվիրված ընդունելություն Եվրոպայի Խորհրդի կենտրոնակայանում


  
դիտումներ: 714

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի՝ Եվրոպայի Խորհրդի Տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի 31-րդ նստաշրջանին մասնակցության շրջանակում հոկտեմբերի 20-ին Եվրոպայի Խորհրդի կենտրոնակայանում տեղի է ունեցել հանդիսավոր ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին և Հայաստանում տեղական ինքնակառավարման ոլորտի 20-ամյակին։

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված ընդունելությանը, որին մասնակցել են Կոնգրեսի ղեկավարությունն ու անդամները, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի և դիվանագիտական անձնակազմի ներկայացուցիչները, ողջույնի ելույթներով հանդես են եկել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստյորմը։

Ընդունելության ընթացքում տեղի է ունեցել հայկական կոնյակների համտես, ինչպես նաև հայկական ավանդական ընդեղենի հյուրասիրություն։





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: