Հոկտեմբերի 23-ին, ժամը 12.50-ին տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խումբը:
Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ միասին կանխել են Ս. Թ.-ի ինքնասպանության փորձը, ով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ: