Հայերեն   English   Русский  

Թուրքիայում արգելափակվել են բոլոր սոցցանցերն ու էլեկտրոնային փոստերը


  
դիտումներ: 855

Նոյեմեբրի 3-ի գիշեր 4-ի լույս Թուրքիայի իշխանությունները արգելափակել են բոլոր սոցիալական ցանցերն ու էլեկտրոնային փոստերը: Ինչպես հաղորդում է «Կոնտակտ» լրատվական կայքը՝ հղում կատարելով Թուրքիայում գտնվող անձանց՝ հեռախոսով տրամադրված տեղեկությանը:

Արգելափակվել են Facebook, Instagram, Twitter, WhatsApp, Skype և YouTube սոցցանցերի մուտքը:

Ըստ տեղի դիտորդների՝ դա կապված է քրդամետ գործիչների դեմ իշխանությունների միջոցառումների և դրան հաջորդած ահաբեկչության հետ:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի իշխանութունները ձերբակալել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակության 11 անդամների, այդ թվում՝ համանախագահների, որոնք մեղարդրվում են երկրում արգելված Քրդական բանվորական կուսակցության (PKK) հետ կապեր ունենալու մեջ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: