Հայերեն   English   Русский  

Թրամփին ուղղված CNN հեռուստաընկերության հարցերը համաձայնեցվել են Դեմոկրատական կուսակցության հետ. WikiLeaks


  
դիտումներ: 1171

CNN հեռուստաընկերությունը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփի հարցազրույցի համար հարցերը համաձայնեցրել է Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի ներկայացուցիչների հետ: Այդ մասին վկայում են WikiLeaks կայքում հրապարակված կոմիտեի աշխատակից Լաուրեն Դիլոնի նամակները: Գրում է Russian.rt.com-ը:

«Վոլֆ Բլիտցերը երկուշաբթի օրը պետք է հարցազրույց վերցնի Թրամփից նախքան չորեքշաբթի օրը արտաքին քաղաքականության վերաբերյալ նրա հարցազրույցը: Խնդրում եմ ուղարկեք ինձ ձեր գաղափարները մինչև վաղը ժամը 10:30-ն»,- նշվել է «CNN-ի հարցերը Թրամփի համար» թեմայով հաղորդագրության տեքստում:

Հաղորդվել է, որ տվյալ նամակը հրապարակվել է 2016թ. ապրիլի 25-ին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ սկանդալային WikiLeaks կայքը ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ավելի քան 800 նամակ է հրապարակել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: