Էվկալիպտի բուժիչ հատկություններն ու կիրառումը բժշկության մեջ. Լուսանկարներ
Էվկալիպտը պատկանում է մրտենազգիների ընտանիքին, ունի երկնագույն, հարթ, ինչպես նաև շքեղ գնդաձև կեղև: Ծաղիկների տերևների ձևը և դասավորությունը (կախված տարիքից) տարբեր է, սակայն միշտ ամբողջական են, հոտավետ, ունեն եթերայուղեր արտադրող գեղձիկներ։ Ծաղիկները կանոնավոր են: Պտուղը 3-5 փեղկանի տուփիկ է։ Էվկալիպտը սուր հոտով է օժտված:
Էվկալիպտի տեսակները և աճելը
Էվկալիպտը տարածված է Ավստրալիայում և մոտակա կղզիներում։Այլ վայրերում այն արհեստականորեն է աճեցվել: Դրանք աճում են Հարավային Ամերիկայում, Աֆրիկայի երկրներում, Հնդկաստանում, Ինդոնեզիայում, Նոր Զելանդիայում, Սև և Միջերկրական ծովերին ափերին, Ղրիմում, Կովկասում և Մոլդովայում: Հայտնի է էվկալիպտի 700 տեսակ, որոնց թվում` գնդաձև, սև, սրտաձև, բազմերանգ և այլն:
Էվկալիպտի բուժիչ հատկությունները
Էվկալիպտի եթերային յուղը ուժեղ միջոց է մի շարք հիվանդությունների դեմ: Յուղից բացի տերևներում առկա է նաև ֆիտոնցիդների բավական մեծ քանակ, աղաղանյութ և խեժանյութ, որոնք ևս դրական ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա: Նման բաղադրությունը պայմանավորում է էվկալիպտի կիրառման լայն շրջանակ ինչպես ժողովրդական, այնպես էլ պաշտոնական բժշկության մեջ:
Այն կիրառվում է շնչառական օրգանների հիվանդությունների բուժման համար` որպես հակամանրէային, խորխաբեր և հանգստացնող միջոց: Էվկալիպտի հիմքով դեղամիջոցներով բուժում են ինչպես սովորական սուր շնչառական վիրուսային վարակը, այնպես էլ բարդ նշիկաբորբը, տոնզիլիտը, բրոնխիտը, թոքաբորբը և տուբերկուլյոզը: Էվկալիպտը հաջողությամբ օգտագործվում է նաև պաթոգեն միկրոօրգանիզմների և ստաֆիլոկոկների, ստրեպտոկոկների դեմ պայքարում: Այն կարող է նաև տենդի ժամանակ օգտգարծվել: Էվկալիպտի հիմքով դեղամիջոցները բակտերիցիդ, հականեխիչ և ախտահանիչ ազդեցության շնորհիվ կիրառվում են նաև գինեկոլոգիական հիվանդությունների (ադնեկսիտ, էնդոմետրիոզ), երիկամների և միզուղիների բորբոքային գործընթացների, խոցերի բուժման ժամանակ:
Այդ հատկություններից բացի էվկալիպտի տերևների հիմքով դեղամիջոցները օժտված են իմունոմոդելավորող հատկությունով, դրանք ամրադնդում են օրգանիզմի բնական պաշտպանությունը և պայքարում վիրուսների (հերպես, ֆուրունկուլյոզ, գրիպ) դեմ: Ժողովրդական բժշկության մեջ կիրառում են աղիքային մակաբույժների դեմ պայքարելու նպատակով:
Իսկ էվկալիպտի պարունակությամբ քսուքները լավ միջոց են արթրիտի, արթրոզի, օստեոխոնդրոզի և հոդերի ու մկանային համակարգի այլ հիվանդությունների դեմ պայքարում: Բացի այդ, էվկալիպտն անփոխարինելի է օդակաթիլային ճանապարհով փոխանցվող վարակների կանխարգելման համար: Էվկալիպտի եթերային յուղը կարող է կանխել վարակն անգամ համաճարակի պայմաններում:
Հակացուցումներ
Էվկալիպտի հիմքով դեղամիջոցների կիրառումը հակացուցված է դրա բաղադրիչների նկատմամբ անհատական գերզգայության դեպքում և մինչև մեկ տարեկան հասակում: 1-3 տարեկան երեխաներին Էվկալիպտի հիմքով դեղամիջոցներ կարելի է օգատգործել միայն բժշկի նշանակելու և նրա հսկողության ներքո գտնվելու դեպքում:
Նման դեպքեր հազվադեպ են տեղի ունենում, սակայն առաջին անգամ էվկալիպտի կիրառման դեպքում հարկավոր է չափազանց զգույցշ լինել: