Հյու Ջեքմանը կրկին բուժում է ստացել մաշկի քաղցկեղի դեմ
դիտումներ: 1188
Ջեքմանը քթի վրա առաջացած մաշկի քաղցկեղի դեմ բուժում է ստացել 2013թ-ի նոյեմբերին: Նա կրկին նմանատիպ բուժում ստացել է մայիսին: Ջեքմանը մարդկանց կոչ է արել արևապաշտպան քսուկ օգտագործել և ստուգումներ անցնել:
Երրորդ անգամ բուժում ստանալու մասին նորության տարածվելուց հետո Ջեքմանը Instagram կայքում մեկ այլ ուղերձ է տարածել՝ կոչ անելով իր երկրպագուներին արևային քսուկ օգտագործել մաշկը պաշտպանելու համար:
Չնայած քաղցկեղի վտանգին դերասանը լավ տրամադրություն ուներ: Նա տարածել է նաև իր և իր շան՝ Դալիի լուսանկարը: