Հայերեն   English   Русский  

Ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքի փոփոխությունները կարող են ստիպել կանանց արտագաղթել. Գ. Մակարյան


  
դիտումներ: 2214

«Մեծ դժվարությամբ մենք սկսել ենք կանանց ներգրավել տնտեսական ոլորտներում: Սակայն ժամանակավոր անաշխատունակության օրենքում փոփոխությունները կարող են նրանց նորից դուրս մղել բիզնեսից», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նա ընդգծեց, որ ՀՀ Սահմանդրությունը ճանաչում է կնոջ և տղամարդու իրավահավասարությունը, սակայն այս օրենքը հակասում է դրան. «Հետագա բարդություններից խուսափելու համար աշխատանքի ընդունելիս գործատուն այսուհետ իր նախապատվությունը կտա տղամարդկանց», - նշեց նա:

Նրա խոսքով` Հայաստանում կանանց 70 տոկոսը բարձրակարգ կրթություն ունի ի տարբերություն տղամարևդկանց, ովքեր արտագաղթի, բանակի և այլ գործոնների ազդեցությամբ հաճախ կիսատ են թողնում ուսումը: Կանանց դուրս մղումը գործարար ոլորտից կարող է բացասական հետևանքներ ունենալ. «Մայրության արձակուրդի վերաբերյալ նոր օրենքով կառավարությունը փորձում է գումարներ տնտեսելու արհեստական միջոցներ ստեղծել: Իհարկե, լավ է, երբ Կառավարությունն ուզում է ապահովել երեխա ունեցած մայրերին, բայց դա պետք է անեն ոչ թե մյուսների հաշվին»,- ասաց Գագիկ Մակարյանը:

Ըստ նրա ` երբ կառավարությունն ասում է, որ ծնելիության մակարդակը երկրում չի բարձրացել, բայց ավելացել է երեխայի խնամքի նպաստների չափերը, դա լիովին նորմալ է. կանայք սկսել են ավելի լավ վաստակել, առավել հաճախ ներգրավվել բիզնեսների մեջ և բնական է, որ նախածննդյան և հետծննդյան նպաստները պետք է բարձրանան: Ժամանակավոր անաշխատունակության մասին օրենք փոփոխությունները կարող են ստիպել կանանց արտագաղթել:

Միևնույն ժամանակ գործատուների միության նախագահը նշեց, որ օրենքի փոփոխությունները չեն ազդի ծնելիության աճի վրա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: