Հայերեն   English   Русский  

Վրացի նախարարը լիահույս է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ


  
դիտումներ: 938

Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին ադրբեջանալեզու լրագրողների հետ հանդիպմանը անրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հաղորդում է “ԱՊԱ” գործակալությունը:

Նախարարը հիշեցրել է, որ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: “Փարիզում Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հանդիպումը մեզ հույս է ներշնչում, որ այդ խնդրի լուծման հարցում դրական առաջընթաց է նկատվում: Դա լավ նշան է: Հավատում ենք` այդ հանդիպումները, դրանց դինամիկ զարգացումը դրական արդյունք կտան”,- նշել է վրացի նախարարը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: