Հայերեն   English   Русский  

ԻՊ զինյալները ոչնչացրել են Պալմիրայի հնագույն ամֆիթատրոնը


  
դիտումներ: 869

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչները ոչնչացրել են Սիրիայի Պալմիրա քաղաքում գտնվող Հռոմեական թատրոնի մի մասը: Գրում է Russian.rt.com-ը:

Պալմիրա-7

Այդ մասին համապատասխան հաղորդագրություն տարածել է Սիրիայի Արաբական Հանրապետության պետական հեռուստաընկերության ֆեյսբուքյան էջը: Հստակեցված տվյալների համաձայն հնագույն ամֆիթատրոնի ճակատային հատվածը քանդվել է:

Դեռևս հայտնի չէ՝ որքանով է ոչնչացվել այս պատմական օբյեկտը:

Հիշեցնենք, որ ահաբեկիչները վերագրավել էին Պալմիրան անցյալ տարվա վերջին, երբ ուժեղ մարտեր էին ընթանում Հալեպի համար:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: