Ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը կօգտագործվի քարոզչական պատերազմում.ադրբեջանագետ
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ի առավոտյան մեկնարկել է հուլիսին 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը Քարվաճառի ուղղությամբ ապօրինի հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամներ, Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը:
Ըստ Ասատրյանի՝ սա մի պրոցես է, որը կօգտագործվի երկու երկրների քարոզչական պատերազմում։
«Մեր կողմից դա դիտվում է որպես մի դեպք, երբ խախտվել են մի երկրի օրենքները և ըստ այդ երկրի օրենքների խախտողները պատասխան են տալիս, այսինքն՝ ամբողջ գործընթացը օրենքի սահմաններում է», - նշեց ադրբեջանագետը;
Խոսելով սոցիալական ցանցերում հնչած այն կարծիքներին, թե պետք է այդ դիվերսանտներին այրել, ինքնադատաստանի ենթարկել, պետք չէ նրանց նկատմմաբ մարդկային վերաբերմունք ցուցաբերել, Սարգիս Ասատրյանն ասաց. Նման մոտեցումը սխալ է. այդ կերպ վարվելը կարող է խաղալ մեր երկրի իմիջի հետ։ Այդ դեպքում հաղթաթուղթը կլինի Ադրբեջանի ձեռքում»։