Հայերեն   English   Русский  

ԴԺՀ նախագահական ընտրություններում հաղթել է Ալեքսանդր Զախարչենկոն


  
դիտումներ: 1259

Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության նախագահական ընտրություններում հաղթանակ է տարել ԴԺՀ գործող վարչապետ Ալեքսանդր Զախարչենկոն:

Բոլոր քվեաթերթիկների մշակման արդյունքներով, նրա օգտին է քվեարկել 765 հազար մարդ: ԿԸՀ-ի տվյալներով, Նովոռոսիայի խորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Կոֆմանն ու Գերագույն խորհրդի պատգամավոր Յուրի Սիվկոնենկոն համապատասխանաբար զբաղեցրել են երկրորդ ու երրորդ տեղերը:

ԴԺՀ-ի խրհրդարանական ընտրություններում առաջատար է “Դոնեցկի հանրապետություն” հասարակական կազմակերպությունը, որը հավաքել է 662 հազար ձայն:

Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունների նախագահի ու պատգամավորների ընտրությունները տեղի են ունեցել երեկ, նոյեմբերի 2-ին: Կիևի իշխանություններն ու Արևմուտքի երկրները այդ քվեարկությունները ոչ օրինական են անվանել:

Մայիսի սկզբին Լուգանսկի ու Դոնեցկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունները հանրաքվե են անցկացրել ու հայտարարել իրենց ինքնիշխանության մասին: Ապրիլից ուժային օպերացիաներ են անցկացվում տարածաշրջանում, որոնց հետևանքով ավելի քան 3,1 հազար մարդ է զոհվել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: