Հայերեն   English   Русский  

Թուրքիայում յոթ ռուսաստանցիներ մեղադրվում են ահաբեկչություն կազմակերպելու մեջ


  
դիտումներ: 663

Թուրքական դատարանը դիտարկում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ենթադրյալ զինյալների, այդ թվում՝ Ռուսաստանի յոթ քաղաքացիների գործը: Նրանք մեղադրվում են հեռակառավարվող ինքնաթիռների կիրառմամբ Ստամբուլում ահաբեկչության նախապատրաստման մեջ, հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթը:

Թերթը հաղարդում է, որ համաձայն մեղադրական եզրակացության՝ հարձակումները նախատեսված էին անցկացնել 2016 թ-ի հունիսին, սակայն կասկածյալներին ձերբակալել են հարձակման վայրի զննման ընթացքում: Նրանց սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում՝ զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու համար:

Հաղորդվում է, որ ահաբեկչության համար անհրաժեշտ նյութերը Ստամբուլ են բերվել Թուրքիայի հարավարևելյան Շանլըուրֆա նահանգից, որը սահմանակից է Սիրիային:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: