Սիրիայում սպանվել է Էլ-Բաբի ահաբեկիչների առաջնորդը
Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը, այսպես կոչված «Իսլամական պետության նահանգապետը» սպանվել է փետրվարի 3-ին 32 ահաբեկիչների թվում, ովքեր ոչնչացվել են Էլ-Բաբի շրջանում Թուրքիայի ռազմաօդային ուժերի կողմից: Ըստ ռազմական աղբյուրի՝ Ուրդունի լիկվիդացման փաստը հաստատել են նաև ահաբեկիչների խոսակցության գախտնի լսումները:
Ըստ թուրքական գործակալության՝ «Իսլամական պետության» ղեկավարների կողմից այսպես կոչված «Էլ-Բաբի նոր նահանգապետին» ուղղված նամակում նշված է. «Ռաքքայի նահանգապետից՝ Էլ-Բաբի նոր նահանգապետին: Շնորհավորում են նշանակման առիթով: Հուսով եմ, որ այն նշանակում Էլ-Բաբը կազատի Արևմուտքի դաշնակիցների կողմից ստեղծված չարիքից: Խորհուրդ եմ տալիս պարզել ձեր շարքերի դավաճանին, քանի որ նա է մեղավոր ԻՊ-ի շարքերում վերջին շաբաթվա ընթացքում տեղ գտած կորուստների համար: Մենք կփոխենք նախկին մարզպետի մուտքագրած բոլոր գաղտնաբառերը»:
Թուրքիայի զինված ուժերը 2016 թվականի օգոստոսի 24-ին կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ սկսել էր սիրիական Ջարաբլուս քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից ազատագրելու գործողությունը, որը ստացել էր «Եփրատի վահան» անվանումը: