Հայերեն   English   Русский  

Փետրվարի 7 ը համացանցում հայատառ գրելու օրն է. Նախաձեռնությունը հինգ տարեկան է


  
դիտումներ: 2465

Նախաձեռնությունը մեկնարկել է 2012թ ի փետրվարի 7 ին, ֆեյսբուքի օգտատեր Զոհրապ Եգանյանի կողմից արված մեկ գրառումով, որով առաջարկվում էր փետրվարի 7 ը հռչակել համացանցում հայատառ գրելու օր, այն պետք է սկիզբ դներ վիրտուալ հարթակներում մեսոպատառ հայերենի տարածմանը: Նախաձեռնությանն այս ընթացքում միացել են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ։ Հայատառ գրելու կոչ արվել է նաև ազգային ժողովում, բջջային օպերատորներից մեկն իր բաժանորդներին արդեն ուղարկում է հայատառ կարճ հաղորդագրություններ, թեման հետաքրքրել է նաև արտասահմանյան մամուլին։ Լուծված է նաև մեսրոպատառ հայերենով գրելուն խոչընդոտող տեխնիկական հարցերը՝ համացանցին միացող բոլոր տեսակի սարքերից այսօր կարելի է գրել մեսրոպատառ հայերեն, անվճար հասանելի են նաև համապատասխան ծրագրերը:

Նախաձեռնության անդամների և մեզ հետ համակարծիք մարդկանց անունից մեկ անգամ ևս խնդրում ենք բոլորին, պետական և մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներին համացանցում հայերեն գրել բացառապես մեսրոպատառ։ Առանձնահատուկ շնորհակակություն լրատվամիջոցներին՝ մեր աշխատանքները լուսաբանելու և հայատառ գրելը քարոզելու գործում ցուցաբերած անգնահատելի աջակցության համար։

Փետրվարի 7 ը համացանցում հայատառ գրելու նախաձեռնություն





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: