«Սաբալանի գավաթ». Հովհաննես Գաբուզյանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը
դիտումներ: 481
Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո Գաբուզյանը հայտնվեց 5-րդ տեղում: Օլեգ Կորնեևը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Իդանի Պույան եզրափակեց լավագույն եռյակը:
Մրցաշարում հիանալի ելույթ ունեցավ պատանի շախմատիստ Մամիկոն Ղարիբյանը, ով 11 հնարավորից վաստակեց 6.5 միավոր, գրավեց 12-րդ հորիզոնականը և 160 կետով բարձրացրեց իր անհատական վարկանիշը: 13-ամյա Ղարիբյանի ընթացիկ վարկանիշը կազմում է 2440 կետ:
Մրցաշարին մասնակցող գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը գրավեց 19-րդ հորիզոնականը, իսկ Սեդրակ Մաթևոսյանը` 29-րդ: