Հայերեն   English   Русский  

ԻՊ-ը ստանձնել է Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու պատասխանատվությունը


  
դիտումներ: 509

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է իսրայելական Էյլաթ հանգստավայրի ուղղությամբ հրթիռների արձակման պատասխանատվությունը: Այս մասին հայտնում է Jerusalem Post թերթը:

Ըստ թերթի, «Իսլամական պետության» ճյուղերից մեկը հայտարարել է, որ Եգիպտոսի Սինայ թերակղզու տարածքից հրթիռ է արձակել, որոնցից միայն չորսն են հասել Իսրայելի տարածք:

Իսրայելական Զինված ուժերի մամուլի ծառայությունն ավելի վաղ հայտնել էր, որ Իսրայելի հակահրթիռային պաշտպանության համակարգը հայտնաբերել է մի քանի հրթիռներ, ինչի արդյունքում էլ Էյլաթ առողջարանային քաղաքում և նրա շրջակայքում ակտիվացել են ձայնային ազդանշանները: Զոհերի և վիրավորների մասին տվյալներ չեն հաղորդում:

Իսրայելի ամենահարավային քաղաքը բազմիցս ենթարկվել է հարձակումների հարևան Եգիպտոսի տարածքից, որտեղ ակտիվ գործունեություն են ծավալում արմատական իսլամիստները: Մինչ այժմ բոլոր հարձակումներն անցել են առանց զոհերի և նյութական վնասի:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: