Հայերեն   English   Русский  

Ստամբուլում մանկահասակ ահաբեկիչներ պատրաստող դպրոց է եղել


  
դիտումներ: 832

Ստամբուլի գլխավոր դատախազության՝ ահաբեկչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բյուրոն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ 35 ահաբեկչների դեմ հարուցված քրեական գործի մեղադրական եզրակացության շրջանակում ցնցող մասնամասնություններ է հրապարակել:

Ինչպես հաղորդում է «Ջումհուրիեթ» պարբերականը, ըստ այդ եզրակացության՝ ստեղծվել են հատուկ միություններ, որոք դպրոցի անվան տակ փոքր երեխաներից ահաբեկիչներ են պատրաստել:

Կասկածյալներից առգրավված դիսկերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ որպես կրթական կենտրոն ներկայացվող դպրոցի «ուսուցիչները» երեխաներին նախապատրաստել են «սրբազան պատերազմի», սովորեցրել են մերժել Թուրքիայի Հանրապետության հիմնադիր ու առաջին նախագահ Աթաթուրքին, պետական դատական համակարգը, զինվորներին, կուսակցություններին, ինչպես նաև մի շարք տոներ:

Բացի այդ, հայտնաբերվել են լուսանկարներ, որոնցում ԻՊ-ի անդամ մանկահասակ երեխաները պատկերված են Կալաշնիկով տեսակի ինքնաձիգով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: