Սիրիայի հյուսիսում թուրք զինծառայող է մահացել
դիտումներ: 651
Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբին, վիրավորները հոսպիտալացվել են: Թուրքիայի գլխավոր շտաբը ցավակցություն է հայտնել սպանված զինծառայողի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:
Թուրքիայի զինված ուժերը 2016 թվականի օգոստոսի 24-ին կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ սկսել էր սիրիական Ջարաբլուս քաղաքը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալներից ազատագրելու գործողությունը, որը ստացել էր «Եփրատի վահան» անվանումը: