Բեյոնսեն գլխավորում է Forbes-ի ամենաշատ վաստակած կանանց ցուցակը
Թեյլոր Սվիֆթը ցուցակում երկրորդն է՝ 64 միլիոն դոլար վաստակով: Երգչուհին գումարը վաստակել է իր երաժշտության ինչպես նաև CoverGirl-ի, Keds-իև Diet Coke-ի համար փոխանցագրերից: Այնուամենայնիվ, այդ գումարը չի ներառում «1989» վերնագրով նրա նոր ալբոմից ստացված եկամուտը, որը 1,288 միլիոն օրինակով վերջերս գլխավորել էր Billboard 200-ը:
Ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Փինքը՝ 52 միլիոն դոլար եկամուտով: Ռիհաննան չորրորդ հորիզոնականում է՝ 48 միլիոն դոլարով, իսկ Քեթի Փերին հինգերերոդն է՝ 40 միլիոն դոլարով:
Ցուցակը կազմվել է
հիմնվելով 2013թ-ի հունիսից մինչև 2014 թ-ի հունիսը ընկած ժամանակահատվածում
երգչուհիների ստացած եկամտի հաշվարկի արդյունքում, որի մասին տեղեկությունները
ստացվել են մենեջերների, իրավաբանների և ներկայացուցիչների հետ հարցազրույցների
արդյունքում: