Հետաքրքիր փաստեր գենետիկայի մասին
1.Ինտելեկտը հորից որդուն չի փոխանցվում: Այսինքն` եթե դուք հանճար եք, ձեր որդին 100%-ով չի ժառանգի ձեր գեները:
2.Հիմարությունը հորից որդուն չի փոխանցվում: Եթե դուք լիակատար հիմար եք, ապա դա չի նշանակում, որ ձեր որդին նույնպես այդպիսին է լինելու (ինչի կապակցությամբ շնորհավորում ենք ձեզ):
3.Ինտելեկտը հորից կարող է միայն դստերը փոխանցվել և այն էլ միայն կիսով չափ:
4.Տղամարդիկ ինտելեկտ կարող են ժառանգել միայն իրենց մորից, որը նրանք իրենց հերթին ժառանգում են իրենց հայրերից:
5.Հանճար տղամարդկանց դուստրերը կիսով չափ կարող են խելացի լինել, իսկ նրանց որդիներն իսկական հանճարներ կարող են լինել: Եթե նրանց հայրերը հիմար են, ապա դուստրերը ևս կիսով չափ հիմար կլինեն, ինչպես նրանց հայրերը:
6.Այդիսկ պատճառով հանճարեղ և լիակատար հիմար կանայք գրեթե գոյություն չեն ունենում: Սակայն դրա հետ մեկտեղ հանճար և հիմար տղամարդիկ կարող են բազմիցս հանդիպել: Հավանաբար հենց այստեղից էլ գալիս են անհաջողակ հարբեցողների, միայնակ մայրերի, ինչպես նաև նոբելյան մրցանակի դափներկիրների սերունդները:
Եզրակացություններ տղամարդկանց համար`
1.Ձեր որդու մտավոր ունակությունները կանխատեսելու համար ուշադիր եղեք ձեր կնոջ հոր հարցում (եթե նա ակադեմիկոս է, ապա ամենայն հավանականությամբ ձեր որդին ևս խելացի կլինի):
2.Ձեր դուստրը կժառանգի ձեր խելքի կեսը: Սակայն պետք է նշել, որ դրա հետ մեկտեղ նաև հիմարության կեսը: Ինտելեկտով նա մոտ կլինի ձեզ: Եթե տղամարդիկ ցանկանում են խելացի սերունդ ունենալ, ապա պետք է երազեն դուստրերի մասին:
3.Տղամարդկանց մտավոր ունակությունները մորից են, իսկ ավելի ճիշտ կլինի ասել պապիկից ժառանգած են:
Եզրակացություններ կանանց համար`
1.Ձեր որդին խելքով ձեր հոր կրկնօրինակն է լինելու: Եվ անկասկած կշտամբել նրան, որ նա հիմար հորն է նմանվել, անարդար կլինի:
2.Ձեր դուստրը դաստիարկաությամբ կարող է ձեզ նմանվել, սակայն խելքով` հորը: Նրանց որդիները ևս իրենց մտավոր ունակություններով ձեր ամուսնուն նման կլինեն: