Հայերեն   English   Русский  

​Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսինն ամուսնանում է


  
դիտումներ: 1648

Ջենիֆեր Լոպեսի նախկին ամուսինը` Մարկ Էնթոնին ամուսնանալու է վենեսուելացի մոդել Շենոն Դե Լիմայի հետ, հաղորդել է Us Weekly-ը:

Աղբյուրի համաձայն, երգիչը դե Լիմային առաջարկություն է արել 2014-ի մարտին: Հարսանիքը տեղի կունենա նոյեմբերի կեսին, Դոմինիկյան հանրապետությունում:

Շենոն դե Լիմայի հետ Էնթոնին կսել է հանդիպել 2012-ից, սակայն, 10 ամիս անց երգիչը հայտարարեց նրա հետ հարաբերությունները դադարեցնելու մասին:

Այս ամուսնությունը Մարկ Էնթոնիի համար երրորդը կլինի: Առաջին կինը Միսս Տիեզերք Դայանարե Թորեսն էր, երկրորդը` Ջենիֆեր Լոպեսը. 8 ամիս միասին ապրելուց հետո զույգը հայտարարեց ամուսնալուծության մասին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: