Հայերեն   English   Русский  

ԻՊ-ի զինյալները ավերել են Մոսուլի հայկական եկեղեցին


  
դիտումներ: 1002

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները պղծել և ավերել են Մոսուլի հայկական եկեղեցին, վնասել քրիստոնեական սրբապատկերներն ու նշանները: Այս մասին հայտնում էhorizonweekly-ն՝ հղում անելով Hayernaysor.am կայքին.

Նախքան ԻՊ-ի կողմից Մոսուլի գրավումը, Իրաքում շուրջ 15 000 հայ է բնակվել, հիմնականում` Բաղդադ, Բասրա, Քիրքուք և Մոսուլ քաղաքներում: Երբ ԻՊ-ի զինյալները 2014-ի հունիսին վերահսկողություն հաստատեցին Մոսուլում, շուրջ 60 հայ ընտանիք և այլ քրիստոնյաներ գաղթեցին դեպի Քուրդիստանի նահանգներ: Հաղորդվում է, որ ներկայում ոչ մի հայ ընտանիք չի բնակվում Մոսուլում:

Ասորական միջազգային լրատվական գործակալությունը՝ AINA-ն ավելի վաղ հաղորդել է, որ որոշ քրիստոնյա ընտանիքներ վերադառնում են իրենց տները, որոնք ազատագրվել են ԻՊ-ից: Նշվում էր, որ առնվազն 3 հայ ընտանիք է վերադարձել արևելյան Մոսուլ՝ չնայած վտանգին, որը պայմանավորված է ընթացքիկ բախումներով:

Կայքը հավելում է, որ Իրաքը քրիստոնյաների տունն է եղել մ. թ. առաջին դարիցմ սակայն 2003 թվականին Սադամ Հուսեյնի տապալումից հետո քրիստոնյա համայնքի թիվը կտրուկ նվազել է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: