Բարաք Օբաման գաղտնի նամակ է գրել Այաթոլահ Խամեինեին
դիտումներ: 967
Այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը` հիմնվելով ամերիկյան «Wall Street Journal» հանդեսի վրա: Հայտնի է, որ նամակում քննարկվել է իրար հետ փոխկապակցված երկու հարց`Իրանի աջակցությունը «Իսլամական պետության» դեմ պայքարում և միջուկային ծրագրի վերաբերյալ նոյեմբերի 24-ի համաձայնությունը: Ամերիկյան հանդեսը գրում է, որ Օբաման իր նախագահության ընթացքում արդեն 4–րդ նամակն է ուղարկում Իրանի հոգևոր առաջնորդին: