Հայերեն   English   Русский  

ԱՄՆ-ն կարող է ԻՊ-ի դեմ պայքարի նպատակով լրացուցիչ զորքեր ուղարկել Սիրիա


  
դիտումներ: 525

Միացյալ Նահանգները կարող է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարի նպատակով լրացուցիչ զորքեր ուղարկել Սիրիա: Այդ մասին ինչպես հայտնում է CBS News հեռուստաընկերությունը, հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոտելը: Գրում է Russian.rt.com-ը:

Նրա խոսքով` Ռաքքան ահաբեկիչներից ազատագրելու համար Սիրիայում ամերիկյան ներկայիս կոնտիգենտին լրացուցիչ աջակցություն է հարկավոր:

Գեներալը նաև ընդգծել է, որ մտահոգված է ձեռքբեումների պահպանման հարցով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը դիտարկում է Սիրիայում ԻՊ-ի դեմ պայքարի համար կանոնավոր ցամաքային զորքեր ուղարկելու հնավարությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: