Հայերեն   English   Русский  

Վաշինգթոնը Սիրիայում կփոխի ԻՊ-ի դեմ պայքարի ռազմավարությունը


  
դիտումներ: 642

Միացյալ Նահանգները կարող է Սիրիայում «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ պայքարում փոխել իր ռազմավարությունը: Այդ մասին հայտնում է The Washington Post պարբերականը` հղում անելով ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներին: Գրում է Russian.rt.com-ը:

Ինչպես հայտնում են աղբյուրները, Միացյալ Նահանգները մտադիր է կենտրոնանալ ԻՊ-ի և այլ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի վրա` չմոռանալով սիրիական քաղաքացիական պատերազմի մասին:

Պարբերականը նշում է նաև, որ թուրքական և ամերիկյան կողմերը քննարկել են ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող սիրիական Ռաքքա քաղաքի հնարավոր գրոհի ընթացքում քրդերի հնարավոր մասնակցության հարցը:

Թուրքիան առաջարկել է օգտագործել իր ուժերը, մեծ թվով ամրիկացի զինվորականների և սիրիացիների` բացառելով քրդերի մասնակցությունը:

Պարբերականն ընդգծում է, որ դա «Ռուսաստանի հետ համագործակցության համար դռներ է բացում, որի ավիացիան ավելի վաղ օգնել է թուրք զինվորականներին»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն կարող է ԻՊ-ի դեմ պայքարի նպատակով լրացուցիչ զորքեր ուղարկել Սիրիա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: