Իրաքյան ուժերը վերահսկողության տակ են վերցրել Մոսուլի օդանավակայանը
ԱՄՆ աջակցությունը վայելող իրաքյան անվտանգության ուժերին հաջողվել է գրավել Մոսուլ քաղաքի օդանավակայանը և մոտակա ռազմական բազան: Այս մասին հայտարարել է պետական հեռուստատեսությունը:
«Սա այն հիմնական ձեռքբերումներից է, որ Իրաքի ուժերը հույս ունեին ստանալ Մոսուլի արևմտյան հատվածի գրավման առաջին փուլում», - Ալ-Ջազիրային հայտնել է Հակաահաբեկչական ծառայության զորքերի ղեկավարը:
Նշենք, որ Իրաքի երկրորդ խոշորագույն քաղաքի՝ Մոսուլի վերագրավման գործողությունները սկսվել են դեռևս նախորդ տարվա հոկտեմբերից և առայժմ ընթանում են փոփոխական հաջողություններով: Այդուհանդեր ԱՄՆ ղեկավարած կոալիցիան, իրաքյան ուժերի հետ համատեղ, վստահ է կոալիցիոն ուժերի վերջնական հաղթանակի վրա: